ԱնհատներԲիզնես
Մասնաճյուղեր+374 10 510 000
Fast Bank
  • Հաշիվներ
    • Բանկային հաշիվներ
    • Էսքրոու հաշիվ
  • Խնայողություններ
    • Ավանդ
    • Պարտատոմս
  • Վարկեր
    • Բիզնես վարկեր
    • Գյուղատնտեսական վարկեր
    • Այլ ֆինանսավորում
  • Քարտեր
  • Փոխանցումներ
  • Մոբայլ բանկինգ
  • Ավելին
    • POS տերմինալներ
    • Ներդրումային ծառայություններ
    • Արտարժույթի փոխարկում
    • Ապահովագրություն
    • Այլ ծառայություններ
Օնլայն բանկինգ

Բանկ

Մեր մասինԲաժնետերերՍեփականատերերՂեկավարներՎարչակազմակերպական կառուցվածքՀաշվետվություններՄասնաճյուղեր և բանկոմատներԳործարար վարվելակերպի կանոններ

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ազդարարման հարթակՀաճախորդի իրավունքներԻրավական ակտերՀաճախ տրվող հարցերԱշխատանքՀայտարարություններՆորություններՎաճառվող գույքՀավելվածի գաղտնիության քաղաքականությունԳաղտնիության քաղաքականությունՎարկային պատմություն/ Վարկային սքորՕգտակար հղումներՌեկվիզիտներ

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

(+374) 10 510 000

Էլ. հասցե

[email protected]

Հետադարձ կապ

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

ISO
37301:2021

ISO
37301:2021

ISO/IEC
27001

ISO/IEC
27001

Sustainability
Alignment
Rating

Sustainability
Alignment
Rating

Հարգելի՛ օգտատեր

Կայքի որևէ տեղեկության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից

KFW ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ

KFW ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ

Անվանական տոկոսադրույք

12%

Առավելագույն գումար

160.000.000 AMD

Առավելագույն ժամկետ

84 ամիս

Դիմիր օնլայն
KFW ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ

KFW ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ

Պայմաններ
սակագներ

Պայմաններ<br />սակագներ

 Միկրո

Միջին

Վարկառու

ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր**, ֆիզիկական անձ

Վարկի նպատակը

Գյուղատնտեսական /կապիտալ և խառը ներդրումների նպատակով/

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի գումար*

300,000-10,000,000 ՀՀ դրամ                                                                  

2 000 000-160 000 000* ՀՀ դրամ

·   Սկսնակ բիզնեսին տրամադրվող վար­կի գումարը չի կարող գերազան­ցել 5 մլն 000 000 ՀՀ դրամը

·   (Բիզնեսը համարվում է սկսնակ, երբ պո­տեն­ցիալ վարկառուն նախոր­դող 6 (վեց) ամիսների ընթացքում չու­նի գոր­ծող որևէ այլ բիզնես (ոչ գյուղատնտե­սության, ոչ էլ այլ ոլորտ­ներում)

! Խառը ներդրումներով վարկավորման դեպքում շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկային միջոցների մասնաբաժինը չի կարող գերազանցել վարկի գումարի 30%-ը

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք(հաստատուն)**

12%

Մինչև 60 ամիս՝ 12%

Սկսած 61-րդ ամսից՝ Բանկում տվյալ պահին Բանկի սեփական ռեսուրսներով «Ագրոֆասթ» 

գյուղատնտեսական վարկատեսակի շրջանակներում վարկի պայմանագրային ժամկետին

համապատասխան գործող տարեկան տոկոսադրույք 

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

12․68 - 12․69%

13․15 - 19․25%

Համաձայն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է մինչև 5 000 000 ՀՀ դրամի չափով (ներառյալ՝ 5 000 000 ՀՀ դրամը) վարկերի համար

Տարեկան անվանական տոկոսադրույքի փոփոխության պայմաններ

Վարկառուի կողմից վարկային միջոցները ոչ նպատակային օգտագործելու դեպքում Բանկն իրավունք ունի միակողմանիորեն բարձրացնել վարկի տոկոսադրույքը կամ պահանջել վարկի ամբողջական կամ մասնակի վաղաժամկետ մարում։

ԳՀՀ կողմից վարկը չորակավորելու կամ տրամադրված վարկի որակավորումը դադարեցնելու դեպքում վարկը համարվում է տրամադրված Բանկի սեփական ռեսուրսներով, որից հետո վարկը շարունակում է գործել Բանկում տվյալ պահին Բանկի սեփական ռեսուրսներով «Ագրոֆասթ» գյուղատնտեսական վարկատեսակի շրջանակներում տրամադրվող վարկի պայմանագրային ժամկետին համապատասխան գործող տարեկան տոկոսադրույքով:

Վարկի ժամկետ

Նվազագույն ժամկետ՝ 24 ամիս

Առավելագույն ժամկետ՝ 60 ամիս 

Նվազագույն ժամկետ՝ 24 ամիս

Առավելագույն ժամկետ՝ Բանկում տվյալ պահին

 Բանկի սեփական ռեսուրսներով «Ագրոֆասթ» 

գյուղատնտեսական վարկատեսակի շրջանակներում

 գործող առավելագույն ժամկետ 

 

Մայր գումարի վճարման արտոնյալ ժամկետ

3-18 ամիս՝ վարկի գործողության ողջ ընթացքում

 

! Արտոնյալ ամիսների հաջորդական լինելը պարտադիր պայման չէ

Այլ պայմաններ

1.     Վարկավորման ենթակա չեն․

·         բնակության համար նախատեսված անշարժ գույքի ձեռքբերումը կամ վերանորոգումը

·         ՀՀ կառավարության կողմից պետական կարիքների համար օտարման ենթակա հողամասերի ձեռքբերումը,

·         Վարկառուի այլ վարկային պարտավորությունների մարումը։

 

2.    Վարկերը տրամադրվում են առնվազն նախորդող 6 ամիսների բիզնես գործունեության (գյուղատնտեսության և/կամ այլ ոլորտում) ֆինանսական վերլուծության դրական արդյունքների հիման վրա։

 

Սկսնակ բիզնեսին վարկերը կարող են տրամադրվել ապագա կանխիկ հոսքերի վերլուծության և/կամ այլ պարբերական եկամուտների (օրինակ՝ ամսական աշխատավարձ) հիման վրա։

Վարկառուի նկատմամբ պահանջներ

Վարկային պատմություն․

  1. Վերջին 12 ամիսների ընթացքում դասակարգման բացակայություն և/կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը,

  2. Գործող ժամկետանց պարտավորությունների բացակայություն: 

 

Անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուի տարիքը՝ 18-65 տարեկան։

 

Այնդեպքում, երբիրավաբանականանձհանդիսացողՎարկառուիբոլորմասնակիցների/հիմնադիրների/բաժնետերերիտարիքըգերազանցումէ 65 տարեկանը, ապապարտադիրէառնվազն 1 երաշխավոր՝ 18-65 տարիքայինխմբում

Մարման եղանակ
  • Անուիտետային /մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում/
  • Դիֆերենցված/ Մայր գումարի ամենամսյա հավասարաչափ և տոկոսագումարի ամենամսյա վճարում/
  • Անհատական վճարումների ժամանակացույց


Մարման եղանակը՝ ըստ  հաճախորդի ընտրության

Վարկի տրամադրման և սպասարկման վճար

Չի սահմանվում

 

Ժամկետանց մայր գումարի տույժ

0.1% օրական

Ժամկետանց տոկոսի տույժ

0.13% օրական

Վարկի վաղաժամկետ մարման տույժ

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում կիրառվում է տույժ՝ վաղաժամկետ մարվող գումարի 5%-ի չափով

Կիրառելի է 5,000,001 ՀՀ դրամ և ավելի պայմանագրային գումարով վարկերի դեպքում 

Ապահովման միջոց/Գրավի առարկա

300,000-3,000,000 ՀՀ դրամ  

 

 Առնվազն 1 ֆիզիկական անձի (18-65 տարեկան) , ով չունի գործող ժամկետանց  պարտավորություններ

 

Երաշխավորը   պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով:

 

Երաշխավորի  վերջին մեկ տարում ունեցած  ժամկետանց պարտավորությունների օրերի  հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:

 

3,000,001-10,000,000 ՀՀ դրամ

 

Առնվազն 2 ֆիզիկական անձանց (18-65 տարեկան) կամ ԱՁ-ների երաշխավորություններ, որոնք չունեն  գործող ժամկետանց պարտավորություններ

 

Երաշխավորներից առնվազն մեկը  պետք է հանդիսանան անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինեն  գրանցված աշխատավարձով:

 

2,000,001-260,000,000 ՀՀ դրամ

1.   Անշարժ գույք և/կամ

2.  Երաշխավորություն/ներ

  • Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում բիզնեսի հիմնադիրների և իրական շահառուների անձնական երաշխավորություններ,

  • Անհատ ձեռնարկատերերի դեպքում իրական շահառուն երրորդ անձ հանդիսանալու դեպքում՝ իրական շահառուի երաշխավորություն։

3. Շարժական գույք։ Այն դեպքում, երբ անշարժ գույքը չի ապահովում անհրաժեշտ վարկ/գրավ հարաբերակցությունը, լրացուցիչ գրավի առարկա կարող է հանդիսանալ շարժական գույքը։ Ընդ որում, անշարժ և շարժական գույքերի գրավի դեպքում, ընդհանուր վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկում շարժական գույքի մասնաբաժինը չի կարող գերազանցել 20%-ը։

 

Վարկային Կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ։

 

Ավտոտրանսպորտային միջոցի գրավի դեպքում արտադրության ժամկետը չի կարող գերազանցել՝

  • ռուսական արտադրության ավտոմեքենաների համար՝ 5 տարի

  • այլ երկրների արտարդրության ավտոմեքենաների համար՝ 10 տարի:

Ապահովագրություն

! Ավտոմեքենան ենթակա է պարտադիր «Կասկո» (ֆիզիկական վնաս և առևանգում) ապահովագրության հօգուտ Բանկի՝ առնվազն վարկի գումարի չափով և վարկի գործողության ամբողջ ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովագրական պայմանագրի վերակնքման պայմանով: Ապահովագրությունն իրականացվում է վարկի գործողության ողջ ընթացքում Վարկառուի հաշվին։

Վարկ/Գրավ առավելագույն արժեք

Չի սահմանվում

 

Համաձայն Հավելված 1-ի։

Գրավի գնահատում

Չի սահմանվում

 

Գրավը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահա­տում իրականացնող անկախ գործա­կա­լու­թյան և/կամ Բանկի աշխա­տակ­ցի կողմից՝ կախված վարկի գումա­րի չափից։

Բանկի աշխատակցի կողմից գնահա­տումն իրակա­նաց­վում է անվճար։

Երաշխավորների նկատմամբ պահանջներ (առկայության դեպքում)

Ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր (18-65 տարեկան), ով․

  • չունի գործող ժամկետանց վարկային պարտավորություններ․

  • վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:                                                                                                                                                                                                                              

Երաշխավորներից առնվազն մեկը  պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով։

Վարկի տրամադրման

վերաբերյալ որոշման

կայացման ժամկետ

Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում

Որոշման մասին

տեղեկացման ժամկետ

Որոշման կայացումից հետո մինչև 1 աշխատանքային օր

Վարկի տրամադրման

ժամկետ

Պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գրավի իրավունքի պետական գրանցումը իրականացնելուց հետո՝ մինչև 1 աշխատանքային օր

Որոշման

վավերականության

առավելագույն ժամկետ

30 աշխատանքային օր

Ընդ որում, Բանկը իրավասու է մերժել վարկի տրամադրումը, եթե փոփոխվել են վարկի տրամադրման դրական որոշում կայացնելու համար էական համարվող պայմաններից որևէ մեկը

*     Սույն վարկատեսակով նախատեսված վարկերը տրամադրվում են ««Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկի (ԳՀՀ) կողմից իրականացվող և Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի կողմից ֆինանսավորվող «ՀՀ Գյուղատնտեսության Ոլորտի Աջակցում» վարկային ծրագրի շրջանակներում (այսուհետ՝ Ծրագիր)

 

**   Իրավաբանական անձանց մասնակիցների (բաժնետերերի) առնվազն 50%-ը պետք է հանդիսանան ՀՀ ռեզիդենտ մասնավոր սեփականատերեր։

      Վարկառուն (իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր) պետք է բավարարի «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության» մասին ՀՀ օրենքով սահմանված ՓՄՁ սուբյեկտների ներքոնշյալ չափանիշներին․

  • Գերփոքր՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը.

  • Փոքր՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 50 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 500 մլն դրամը.

  • Միջին՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 250 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չեն գերազանցում համապատասխանաբար 1 500 մլն դրամը և 1 000 մլն դրամը։

 

*** Միևնույն վարկառուին Ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի ընդհանուր մնացորդը չի կարող գերազանցել 160,000,000 ՀՀ դրամ գումարը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ ԵՎ ԿԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: 
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Վարկին առնչվող այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Վարկային հաշվիչ

Վարկային հաշվիչ

Ամսական վճարում

0 AMD

Ընդամենը վճարվող գումար

0 AMD

Ընդամենը տոկոսագումար

0 AMD

Հարգե՛լի հաճախորդ,

Հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել։

Փաստաթղթեր

Փաստաթղթեր

KFW գյուղատնտեսական վարկերի տրամադրման տեղեկատվական ամփոփագիր

Տեսնել ավելին

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Տեսնել ավելին

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց

Տեսնել ավելին

Անկախ գնահատողների ցանկ

Տեսնել ավելին
Թարմացվել է 08.10.2026 21:34