ԱնհատներԲիզնես
Մասնաճյուղեր+374 10 510 000
Fast Bank
  • Հաշիվներ
    • Բանկային հաշիվներ
    • Էսքրոու հաշիվ
  • Խնայողություններ
    • Ավանդ
    • Պարտատոմս
  • Վարկեր
    • Բիզնես վարկեր
    • Գյուղատնտեսական վարկեր
    • Այլ ֆինանսավորում
  • Քարտեր
  • Փոխանցումներ
  • Մոբայլ բանկինգ
  • Ավելին
    • POS տերմինալներ
    • Ներդրումային ծառայություններ
    • Արտարժույթի փոխարկում
    • Ապահովագրություն
    • Այլ ծառայություններ
Օնլայն բանկինգ

Բանկ

Մեր մասինԲաժնետերերՍեփականատերերՂեկավարներՎարչակազմակերպական կառուցվածքՀաշվետվություններՄասնաճյուղեր և բանկոմատներԳործարար վարվելակերպի կանոններ

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաճախորդի իրավունքներԻրավական ակտերՀաճախ տրվող հարցերԱշխատանքՀայտարարություններՆորություններՎաճառվող գույքՀավելվածի գաղտնիության քաղաքականությունԳաղտնիության քաղաքականությունՎարկային պատմություն/ Վարկային սքորՕգտակար հղումներՌեկվիզիտներ

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

(+374) 10 510 000

Էլ. հասցե

[email protected]

Հետադարձ կապ

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

ISO
37301:2021

ISO
37301:2021

ISO/IEC
27001

ISO/IEC
27001

Sustainability
Alignment
Rating

Sustainability
Alignment
Rating

Հարգելի՛ օգտատեր

Կայքի որևէ տեղեկության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից

Ինտենսիվ այգեգործության սուբսիդավորման վարկեր

Ինտենսիվ այգեգործության սուբսիդավորման վարկեր

Անվանական տոկոսադրույք

13%/10%/9%

Առավելագույն գումար

Մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափ

Առավելագույն ժամկետ

96 ամիս

Վաղաժամկետ մարման տույժ

Չի կիրառվում

Դիմիր օնլայն
Ինտենսիվ այգեգործության սուբսիդավորման վարկեր

Ինտենսիվ այգեգործության սուբսիդավորման վարկեր

Պայմաններ
սակագներ

Պայմաններ<br />սակագներ
Տեսակը

Գյուղատնտեսական վարկ*

Վարկի նպատակը

ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացում, արդիական տեխնոլոգիաների ներդրում և ոչ ավանդական մշակաբույսերի արտադրություն**

Վարկառու

18-65 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ,
ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր

Վարկի արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկի ժամկետ

24-96 ամիս***

Վարկի մայր գումարի վճարման արտոնյալ ժամկետ

0-60 ամիս***

Վարկի նվազագույն գումար

12,000,000 ՀՀ դրամ            30,000 ԱՄՆ դոլար            30,000 Եվրո    

Վարկի առավելագույն գումար

Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափի նորմատիվով թույլատրելի սահմանաչափը

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք /հաստատուն/

13%                                             10%                                            9%

Վարկի փաստացի տոկոսադրույք

13.77 - 14.33%                    10.45 – 10.98%                      9.36 -9.88%      

Սուբսիդավորման չափ ****

ՀՀ դրամ

·այգեհիմնման համար՝ 7 տոկոսային կետ

·առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցի ներդրման համար՝ 9 տոկոսային կետ

·ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման համար՝ 12 տոկոսային կետ

ԱՄՆ դոլար

·այգեհիմնման համար՝ 3 տոկոսային կետ

·առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցի ներդրման համար՝ 5 տոկոսային կետ

·ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման համար՝ 7 տոկոսային կետ

Եվրո

·այգեհիմնման համար՝ 3 տոկոսային կետ

·առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցի ներդրման համար՝ 5 տոկոսային կետ

·ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման համար՝ 7 տոկոսային կետ

Վարկառուի նկատմամբ պահանջներ

Վարկային պատմություն․

  • Վերջին 12 ամիսների ընթացքում դասակարգման բացակայություն և/կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:

  • Գործող ժամկետանց պարտավորությունների բացակայություն: 

Մարման եղանակ

Անուիտետային /մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում/

Դիֆերենցված/ Մայր գումարի ամենամսյա հավասարաչափ և տոկոսագումարի ամենամսյա վճարում/

Անհատական վճարումների ժամանակացույց


Մարման եղանակը՝ ըստ  հաճախորդի ընտրության

Սուբսիդավորման պայմաններ

-  Տոկոսադրույքի սուբսիդավորումը կարող է դադարեցվել՝

  • եթե չեն պահպանվել Ծրագրով սահմանված պահանջները, վարկը նպատակային չի օգտագործվել, կամ մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել է սույն ծրագրի պայմանների խախտում,

  • եթե շահառուի կողմից տրամադրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն,

  • եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ Բանկի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով վարկն օբյեկտիվ չափանիշներով ստանդարտ դասով դասակարգված չէ,

  • Վարկառուի և Բանկի միջև կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում։

 

-  Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման (ներառյալ վարկառուի նախաձեռնությամբ վարկային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտին չհասցնելու դեպքերի՝ անկախ առանձին փուլերում կատարված աշխատանքների) և ակնհայտ կեղծ տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև Ծրագրով սահմանված պայմանների և պահանջների խախտման կամ Մոնիթորինգի արդյունքում Ծրագրի պայմանների խախտում հայտնաբերելու դեպքերում մինչ այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման:

 

-  Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման Վարկառուի կողմից Վարկային պայմանագրով սահմանված պայմանների/ժամկետների խախտման կամ ներկայացված ակնհայտ կեղծ տեղեկատվության ի հայտ գալու դեպքում Բանկը միակողմանիորեն փոփոխում է վարկի տոկոսադրույքը՝ կիրառելով Բանկի  «Ագրոֆասթ» գյուղատնտեսական վարկատեսակի շրջանակներում վարկի պայմանագրային ժամկետին համապատասխան գործող առավելագույն տարեկան տոկոսադրույքով կամ դադարեցնել հերթական փուլերով նախատեսված վարկի գումարի տրամադրումը կամ պահանջել վարկի ամբողջական վաղաժամկետ մարում։

Վարկի տրամադրման և սպասարկման վճար

Չի սահմանվում

Ժամկետանց մայր գումարի տույժ

0.1% օրական

Ժամկետանց տոկոսի տույժ

0.13% օրական

Վարկի վաղաժամկետ մարման տույժ *****

Չի սահմանվում

Ապահովման միջոց

Անշարժ գույք և/կամ տրանսպորտային միջոց***,

Վարկային Կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ:


***Ավտոտրանսպորտային միջոց, որի արտադրման ժամկետը գրավադրման պահին չպետք է ավելի մեծ լինի, քան՝

- ռուսական արտադրության ավտոտրանսպորտային միջոցի համար՝ 5 տարին,

- այլ երկրների արտարդրության ավտոտրանսպորտային միջոցի համար՝ 10 տարին:

Ավտոտրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր «Կասկո» (ֆիզիկական վնաս և առևանգում) ապահովագրության՝ հօգուտ Բանկի, առնվազն վարկի գումարի չափով և վարկի գործողության ամբողջ ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովագրական պայմանագրի վերակնքման պայմանով:

Ապահովագրությունը իրականացվում է հաճախորդի կողմից։

Վարկ/Գրավ առավելագույն արժեք

Համաձայն Հավելված 1-ի։

Այն դեպքում, երբ անշարժ գույքը չի ապահովում անհրաժեշտ վարկ/գրավ հարաբերակցությունը, ապա որպես գրավի առարկա ընդունվող տրանսպորտային միջոցի գրավադրման դեպքում ընդհանուր վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկում տրանսպորտային միջոցի մասնաբաժինը չի կարող գերազանցել 20%-ը։

Գրավի գնահատում

Գրավը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության և/կամ Բանկի աշխատակցի կողմից՝ կախված վարկի գումարի չափից ։
Բանկի աշխատակցի կողմից գնահատումն իրականացվում է անվճար։

Երաշխավորների նկատմամբ

պահանջներ (առկայության դեպքում)

Ֆիզիկական անձ (18-65 տարեկան), ով․

- չունի գործող ժամկետանց վարկային պարտավորություններ․

- վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:                                                                                                                                                                                                                             

- Երաշխավորներից առնվազն մեկը  պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով։

Որոշման մասին տեղեկացման

ժամկետ

Որոշման կայացումից հետո մինչև 1 աշխատանքային օր

Վարկի տրամադրման ժամկետ

Պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գրավի իրավունքի պետական գրանցումը իրականացնելուց հետո՝ մինչև 1 աշխատանքային օր

Որոշման վավերականության առավելագույն ժամկետ

30 աշխատանքային օր

Ընդ որում, Բանկը իրավասու է մերժել վարկի տրամադրումը, եթե փոփոխվել են վարկի տրամադրման դրական որոշում կայացնելու համար էական համարվող պայմաններից որևէ մեկը։

* Սույն վարկատեսակով նախատեսված վարկերը տրամադրվում են ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման եվ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2026 թվականների» ծրագրի շրջանակներում (այսուհետ՝ Ծրագիր)։ Ծրագրի պայմանների փոփոխության դեպքում գործում են ՀՀ կառավարության որոշման տվյալ պահին գործող պայմանները։

** Վարկառուն պարտավոր է նախատեսված աշխատանքներն ավարտել վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից առավելագույնը հետևյալ ժամկետներում (եթե վարկային պայմանագրում այլ ժամկետներ և դրույթներ սահմանված չեն)․

-այգեհիմնում՝ 2 տարի (ընդ որում, գարնանն այգետնկումը պետք է կատարվի մինչև հունիսի 1-ը, իսկ աշնանը՝ մինչև դեկտեմբերի 1-ը)

-ոչ ավանդական, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակություն՝ 1 տարի (ծնեբեկի դեպքում հիմնական աշխատանքների ավարտը՝ 2 տարի)

-ոռոգման արդիական համակարգերի ներդրում և (կամ) ջրավազանի կառուցում և (կամ) բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցի ներդրում՝ 2 տարի։

Վարկառուն պարտավոր է՝

·այգեհիմնման աշխատանքների ավարտից հետո առնվազն 5 տարի չօտարել ու նպատակային օգտագործել այգին (անշարժ գույքը) և առանց նախարարության համաձայնության չծանրաբեռնել այլ իրավունքներով

·ապահովել ներդրված հողատարածքում ոռոգման արդիական համակարգերի կամ ջրավազանի շահագործումը հետներդրումային 4 տարիների ընթացքում և չօտարել ներդրված հողատարածքը, իսկ բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման աշխատանքների ավարտից հետո առնվազն 5 տարի չօտարել ներդրված կարկտապաշտպան ցանցի հողատարածքը կամ կարկտապաշտպան համակարգը, առանց նախարարության համաձայնության չծանրաբեռնել այլ իրավունքներով և ներդրված հողատարածքում  ապահովել կարկտապաշտպան համակարգի շահագործումը՝ հետներդրումային 5 տարվա ընթացքում

·   այգեհիմնումից հետո պայմանագրի գործողության ընթացքում այգիներում ապահովել տնկիների առնվազն 75% կպչողականություն։

*** ա) Այգեհիմնում կատարելու դեպքում՝ 96 ամիս, մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ 60 ամիս,

      բ) առանց կարկտապաշտպան համակարգեր ներդնելու դեպքում՝ 84 ամիս, մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև 36 ամիս,

      գ) առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգեր (կաթիլային կամ անձրևացման) ներդնելու, ինչպես նաև ջրավազանների կառուցման կամ  ընդլայնման դեպքում՝ 48 ամիս, մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս,

      դ) ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության դեպքում՝ 24 ամիս (ծնեբեկի դեպքում՝ 60 ամիս), մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս (ծնեբեկի դեպքում՝ մինչև 48 ամիս):

**** Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է՝

այգեհիմնման համար՝

·ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ 10 տոկոսային կետով

·ԱՄՆ դոլարով և եվրոյով վարկերի դեպքում՝ 6 տոկոսային կետով․

առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցի ներդրման համար՝

·ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ 13 տոկոսային կետով

·ԱՄՆ դոլարով և եվրոյով վարկերի դեպքում՝ 8 տոկոսային կետով․

ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման համար՝

·ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ 13 տոկոսային կետով

·ԱՄՆ դոլարով և եվրոյով վարկերի դեպքում՝ 8 տոկոսային կետով․

- գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին` 18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և այն առևտրային իրավաբանական անձանց, որոնք ունեն 18-ից 35 տարեկանը չլրացած կամ 63 տարեկանը լրացած մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն (վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին), տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է՝

այգեհիմնման համար՝

· ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ 8 տոկոսային կետով

· ԱՄՆ դոլարով և եվրոյով վարկերի դեպքում՝ 4 տոկոսային կետով․

առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցի ներդրման համար՝

· ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ 10 տոկոսային կետով

· ԱՄՆ դոլարով և եվրոյով վարկերի դեպքում՝ 6 տոկոսային կետով․

ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման համար՝

· ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ 13 տոկոսային կետով

· ԱՄՆ դոլարով և եվրոյով վարկերի դեպքում՝ 7 տոկոսային կետով․

- ընդ որում, առևտրային իրավաբանական անձը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի), բաժնետիրոջ փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը։

- սուբսիդավորման տոկոսային կետը չի կարող ավելի լինել, քան տրամադրվող վարկի տոկոսադրույքը։

***** Վարկի մայր գումարի ամբողջական վաղաժամկետ մարում կարող է իրականացվել ֆինանսական կառույցի մոնիթորինգի և նախարարության կողմից սահմանված կարգով իրականացված մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ ԵՎ ԿԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: 
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Վարկին առնչվող այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Վարկային հաշվիչ

Վարկային հաշվիչ

Ամսական վճարում

0 AMD

Ընդամենը վճարվող գումար

0 AMD

Ընդամենը տոկոսագումար

0 AMD

Հարգե՛լի հաճախորդ,

Հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել։

Փաստաթղթեր

Փաստաթղթեր

Ինտենսիվ այգեգործության սուբսիդավորման ծրագրի տեղեկատվական ամփոփագիր

Տեսնել ավելին

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց

Տեսնել ավելին

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Տեսնել ավելին

Անկախ գնահատողների ցանկ

Տեսնել ավելին
Թարմացվել է 01.06.2026 18:05