Պայմաններ
և
սակագներ

Գյուղատնտեսական վարկ*
ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ
Ջերմոցային տնտեսությունների զարգացում**
ՀՀ դրամ
Վարկի գումար
Նվազագույն՝ 100,000,000 ՀՀ դրամ
Առավելագույն՝ 15,000,000,000 ՀՀ դրամ, սակայն ոչ ավել, քան Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվով նախատեսված թույլատրելի սահմանաչափը
! Միևնույն վարկառուին տրամադրվող վարկի (վարկերի) առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 15,000,000,000 ՀՀ դրամը
! Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով և փուլ առ փուլ (ծախսերով պայմանավորված)
14%
Տարեկան անվանական տոկոսադրույքի վերանայման պայմաններ
Վարկառուի կողմից վարկային միջոցները ոչ նպատակային օգտագործելու, ինչպես նաև կեղծ կամ ոչ հավաստի տեղեկություններ ի հայտ գալու դեպքում Բանկն իրավունք ունի միակողմանիորեն բարձրացնել վարկի տոկոսադրույքը կամ պահանջել վարկի ամբողջական կամ մասնակի վաղաժամկետ մարում
100,000,000 - 3,000,000,000 ՀՀ դրամ` 8 տոկոսային կետ
- գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին` 18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և Ծրագրով սահմանված առանձին առևտրային իրավաբանական անձանց*** (տվյալ ջերմատան նախագծի համար առաջին վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 9 տոկոսային կետ
3,000,000,001 - 9,000,000,000 ՀՀ դրամ` 7 տոկոսային կետ
- գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին` 18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և Ծրագրով սահմանված առանձին առևտրային իրավաբանական անձանց*** (տվյալ ջերմատան նախագծի համար առաջին վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 8 տոկոսային կետ
9,000,000,001 - 15,000,000,000 ՀՀ դրամ` 6 տոկոսային կետ
- գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին` 18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և Ծրագրով սահմանված*** առանձին առևտրային իրավաբանական անձանց (տվյալ ջերմատան նախագծի համար առաջին վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 7 տոկոսային կետ
Վարկի ժամկետ
24-96 ամիս****
Վարկի մայր գումարի վճարման արտոնյալ ժամկետ
0-12 ամիս*****
Սուբսիդավորման պայմաններ
Հաճախորդները նույն հողամասի վրա նույն աշխատանքների իրականացման համար չեն կարող օգտվել ագրոպարենային ոլորտում իրականացվող պետական աջակցության այլ ծրագրերից.
Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե․
առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 60 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ Բանկի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով, համաձայն տվյալ պահին գործող ֆինանսական ակտիվների դասակարգման կարգի, վարկն օբյեկտիվ և սուբյեկտիվ չափանիշներով ստանդարտ դասով դասակարգված չէ.
չեն պահպանվել Ծրագրով սահմանված պահանջները, վարկը նպատակային չէ օգտագործվել, կամ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկի և/կամ Բանկի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել է Ծրագրի պայմանների և պահանջների խախտում.
Վարկառուի կողմից տրամադրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն.
Վարկառուի և Բանկի միջև կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծվել է.
վարկային պայմանագրի գործողության ընթացքում կառուցված ջերմատունը նպատակային չի օգտագործվում:
- Վարկի սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկի նախորդ մարման օրվանից սկսած:
- Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման դեպքերում Բանկը միակողմանիորեն փոփոխում է վարկի տոկոսադրույքը՝ կիրառելով Բանկի «Ագրոֆասթ» գյուղատնտեսական վարկատեսակի շրջանակներում վարկի պայմանագրային ժամկետին համապատասխան գործող առավելագույն տոկոսադրույքը:
- Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման (ներառյալ Վարկառուի նախաձեռնությամբ վարկային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և Ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտին չհասցնելու դեպքերի), Ծրագրի պահանջների չպահպանման կամ ակնհայտ կեղծ տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև վարկային պայմանագրի գործողության ընթացքում կառուցված ջերմատունը նպատակային չօգտագործելու դեպքերում մինչ այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը Վարկառուի կողմից ենթակա է վերադարձման։
Վարկառուի նկատմամբ պահանջներ
Վարկային պատմություն․
Վերջին 12 ամիսների ընթացքում դասակարգման բացակայություն և/կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
Գործող ժամկետանց պարտավորությունների բացակայություն:
Անուիտետային /մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում/
Դիֆերենցված/ Մայր գումարի ամենամսյա հավասարաչափ և տոկոսագումարի ամենամսյա վճարում/
Անհատական վճարումների ժամանակացույց
Մարման եղանակը՝ ըստ հաճախորդի ընտրության
ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐ, ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ
Չի սահմանվում
0.1% օրական
0.13% օրական
Վարկի վաղաժամկետ մարման տույժ
Չի սահմանվում
ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ
Անշարժ գույք և/կամ
Երաշխավորություն/ներ
- Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում բիզնեսի հիմնադիրների և իրական շահառուների անձնական երաշխավորություններ,
- Անհատ ձեռնարկատերերի դեպքում իրական շահառուն երրորդ անձ հանդիսանալու դեպքում՝ իրական շահառուի երաշխավորություն։
Շարժական գույք։ Այն դեպքում, երբ անշարժ գույքը չի ապահովում անհրաժեշտ վարկ/գրավ հարաբերակցությունը, լրացուցիչ գրավի առարկա կարող է հանդիսանալ շարժական գույքը։ Ընդ որում, անշարժ և շարժական գույքերի գրավի դեպքում, ընդհանուր վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկում շարժական գույքի մասնաբաժինը չի կարող գերազանցել 20%-ը։
Վարկային Կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ:
Ավտոտրանսպորտային միջոցի գրավի դեպքում արտադրության ժամկետը չի կարող գերազանցել ՝
- ռուսական արտադրության ավտոմեքենաների համար՝ 5 տարի,
- այլ երկրների արտարդրության ավտոմեքենաների համար՝ 10 տարի:
Ապահովագրություն
Ավտոտրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր «Կասկո» (ֆիզիկական վնաս և առևանգում) ապահովագրության՝ հօգուտ Բանկի, առնվազն վարկի գումարի չափով և վարկի գործողության ամբողջ ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովագրական պայմանագրի վերակնքման պայմանով:
Ապահովագրությունը իրականացվում է հաճախորդի կողմից։
Համաձայն Հավելված 1-ի։
Գրավը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության և/կամ Բանկի աշխատակցի կողմից՝ կախված վարկի գումարի չափից ։
Բանկի աշխատակցի կողմից գնահատումն իրականացվում է անվճար։
Երաշխավորների նկատմամբ պահանջներ (առկայության դեպքում)
Ֆիզիկական անձ (18-65 տարեկան), ով․
չունի գործող ժամկետանց վարկային պարտավորություններ․
վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
Երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով։
ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Վարկի տրամադրման վերաբերյալ
որոշման կայացման ժամկետ
Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Որոշման մասին տեղեկացման
ժամկետ
Որոշման կայացումից հետո մինչև 1 աշխատանքային օր։
Վարկի տրամադրման ժամկետ
Պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գրավի իրավունքի պետական գրանցումը իրականացնելուց հետո՝ մինչև 1 աշխատանքային օր:
Որոշման վավերականության
առավելագույն ժամկետ
30 աշխատանքային օր
Ընդ որում, Բանկը իրավասու է մերժել վարկի տրամադրումը, եթե փոփոխվել են վարկի տրամադրման դրական որոշում կայացնելու համար էական համարվող պայմաններից որևէ մեկը
* Սույն վարկատեսակով նախատեսված վարկերը տրամադրվում են ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման շրջանակներում (այսուհետ՝ Ծրագիր)։ Ծրագրի պայմանների փոփոխության դեպքում գործում են ՀՀ կառավարության որոշման տվյալ պահին գործող պայմանները։
** Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը
Ծրագրի շրջանակում խթանվում է բազմաթռիչք (բազմագագաթ) ջերմատների կառուցումը:
Ջերմատան կառուցման հիմնական պահանջները սահմանված են Հավելված 2-ում:
Յուրաքանչյուր վարկառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի:
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր վարկառուի կողմից հիմնվող ջերմատան առավելագույն մակերեսի սահմանափակում չի նախատեսվում:
Ծրագրի շրջանակում վարկառուն ջերմատան կառուցման և մոնտաժման աշխատանքները պետք է իրականացնի մեկ կապալառու կազմակերպության (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) միջոցով (բացառությամբ կառուցման և մոնտաժման համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման դեպքի, որը կարող է իրականացվել ինչպես վարկառուի, այնպես էլ կապալառուի կողմից), որը կարող է իր պարտավորությունների կատարմանը մասնակից դարձնել ենթակապալառուների։ Վարկառուն կապալառու կազմակերպության հետ պայմանագիրը պետք է կնքի վարկային պայմանագիրը կնքելուց հետո։
Վարկառուի կողմից կատարված՝ ջերմատան կառուցման ծախսերը 1 քմ հաշվով չեն կարող գերազանցել Հավելված 3-ի առանձին տողերում ներկայացված, գնահատված ծախսերի սահմանաչափերը:
Ջերմատան կառուցման աշխատանքները պետք է ավարտել վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից առավելագույնը 18 ամսվա ընթացքում:
*** Նշված սուբսիդավորման չափերը տարածվում են այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը կազմում է 18-35 տարեկան կամ լրացել է վերջինիս 63 տարեկանը: Ընդ որում, նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի), բաժնետիրոջ փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը
**** Եթե վարկառուին միևնույն նախագծի համար վարկը տրամադրվում է փուլերով կամ մեկից ավելի վարկային պայմանագրերով (մասնաբաժիններով), ապա յուրաքանչյուր հաջորդ վարկը համարվում է առաջին տրված վարկի շարունակությունը, և վարկի մարման ու մայր գումարի արտոնյալ ժամկետները պետք է համապատասխանեն առաջին տրված վարկի մարման և մայր գումարի արտոնյալ ժամկետին:
***** Վարկի գործողության ընթացքում կարող է սահմանվել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 3 ամիս ժամկետով և մարման գրաֆիկի ժամանակացույցի փոփոխություններ (առանց վարկի մարման ժամկետի փոփոխության)՝ Վարկառուի և Բանկի փոխադարձ համաձայնությամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ ԵՎ ԿԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ
Վարկին առնչվող այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ
