Պայմաններ
սակագներ

ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր
Վարկի նպատակը
Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) ձեռքբերում (ներկրում)*
Վարկի տեսակը
Գյուղատնտեսական վարկ**
ՀՀ դրամ
Վարկի գումար***
5,000,000 - 1,100,000,000 ՀՀ դրամ
14% ****
Տարեկան փաստացի տոկոսադրույք
14․95 – 17.52%
Տարեկան անվանական տոկոսադրույքի վերանայման պայմաններ
Վարկառուի կողմից վարկային միջոցները ոչ նպատակային օգտագործելու, ինչպես նաև կեղծ կամ ոչ հավաստի տեղեկություններ ի հայտ գալու դեպքում Բանկը միակողմանիորեն բարձրացնում է վարկի տոկոսադրույքը։ Բանկն իրավունք ունի նաև պահանջել վարկի ամբողջական կամ մասնակի վաղաժամկետ մարում։
Տոկոսադրույքի սուբսիդավորման չափ *****
14 տոկոսային կետ
Վարկի ժամկետ
24 - 60 ամիս
Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ
0 - 18 ամիս
Արտոնյալ ժամկետը կիրառվում է միայն վարկի առաջին տարվա ընթացքում
Սուբսիդավորման պայմաններ
- Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե․
առկա են սույն վարկատեսակով տրամադրված վարկի մասով Վարկառուի՝ նախորդ 12 ամիսների կտրվածքով հանրագումարային 60 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ ժամկետանց պարտավորությունների հետևանքով վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ
տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերումը (ներկրումը) իրականացվել է վարկը հաստատելուց հետո 4 ամիս անց, իսկ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ այդ ժամկետը ևս 1 ամսով երկարաձգելու դեպքում՝ 5 ամիս անց,
վարկը օգտագործվել է ոչ նպատակային
ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ը առնվազն 3 տարի չի օգտագործվել ՀՀ-ում տավարի նախրի վերարտադրության համար
Վարկառուի կողմից ներկայացվել են կեղծ տեղեկություններ
վաղաժամկետ լուծվել է Բանկի և Վարկառուի միջև կնքված վարկային պայմանագիրը։
- Սույն ծրագրի շրջանակներում ձեռք բերված (համարով և փաստաթղթերով նույնականացված) տոհմային ԽԵԿ-ը օտարելու դեպքում Ծրագրի շրջանակներում ենթակա չէ կրկնակի վարկավորման։
- Վարկառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու****** և կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման:
- Յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել Ծրագրից միայն մեկ անգամ *******։ Այն դեպքում, երբ պարզվում է, որ մինչ վարկի տրամադրումը շահառուն այլ բանկում կամ վարկային կազմակերպությունում ունեցել է Ծրագրի շրջանակներում ստացված վարկ, ապա վարկը շարունակում է գործել Բանկում տվյալ պահին Բանկի «Ագրոֆասթ» գյուղատնտեսական վարկատեսակի շրջանակներում վարկի պայմանագրային ժամկետին համապատասխան գործող առավելագույն տարեկան տոկոսադրույքով։
Վարկառուի նկատմամբ պահանջներ
Վարկային պատմություն․
Վերջին 12 ամիսների ընթացքում դասակարգման բացակայություն և/կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
Գործող ժամկետանց պարտավորությունների բացակայություն:
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող Վարկառուի տարիքը՝ 18-65 տարեկան։
Անուիտետային /մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում/
Դիֆերենցված/ Մայր գումարի ամենամսյա հավասարաչափ և տոկոսագումարի ամենամսյա վճարում
Անհատական վճարումների ժամանակացույց
Մարման եղանակը՝ ըստ հաճախորդի ընտրության
Վարկի տրամադրման և սպասարկման վճար
Չի կիրառվում
0.1% օրական
0.13% օրական
Չի կիրառվում
Ապահովման միջոց
1․ Անշարժ գույք և/կամ
2․ Երաշխավորություն/ներ.
Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում բիզնեսի հիմնադիրների և իրական շահառուների անձնական երաշխավորություններ,
Անհատ ձեռնարկատերերի դեպքում իրական շահառուն երրորդ անձ հանդիսանալու դեպքում՝ իրական շահառուի երաշխավորություն։
3․ Շարժական գույք․ այն դեպքում, երբ անշարժ գույքը չի ապահովում անհրաժեշտ վարկ/գրավ հարաբերակցությունը, լրացուցիչ գրավի առարկա կարող է հանդիսանալ շարժական գույքը։ Ընդ որում, անշարժ և շարժական գույքերի գրավի դեպքում, ընդհանուր վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկում շարժական գույքի մասնաբաժինը չի կարող գերազանցել 20%-ը։
-Վարկային կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ:
-Ավտոտրանսպորտային միջոցի գրավի դեպքում արտադրության ժամկետը չի կարող գերազանցել ՝
ռուսական արտադրության ավտոմեքենաների համար՝ 5 տարի,
այլ երկրների արտարդրության ավտոմեքենաների համար՝ 10 տարի:
Վարկ/Գրավ առավելագույն արժեք
Համաձայն Հավելված 1-ի։
Ապահովագրություն
Ավտոտրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր «Կասկո» (ֆիզիկական վնաս և առևանգում) ապահովագրության՝ հօգուտ Բանկի, առնվազն վարկի գումարի չափով և վարկի գործողության ամբողջ ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովագրական պայմանագրի վերակնքման պայմանով:
Ապահովագրությունը իրականացվում է հաճախորդի կողմից։
Գրավը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության և/կամ Բանկի աշխատակցի կողմից՝ կախված վարկի գումարի չափից։
Բանկի աշխատակցի կողմից գնահատումն իրականացվում է անվճար։
Երաշխավորների նկատմամբ
պահանջներ (առկայության դեպքում)
Ֆիզիկական անձ (18-65 տարեկան), ով․
չունի գործող ժամկետանց վարկային պարտավորություններ․
վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
Երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով։
Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման ժամկետ
Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Որոշման մասին տեղեկացման ժամկետ
Որոշման կայացումից հետո մինչև 1 աշխատանքային օր։
Վարկի տրամադրման ժամկետ
Պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գրավի իրավունքի պետական գրանցումը իրականացնելուց հետո՝ մինչև 1 աշխատանքային օր:
Որոշման վավերականության
30 աշխատանքային օր
Ընդ որում, Բանկը իրավասու է մերժել վարկի տրամադրումը, եթե փոփոխվել են վարկի տրամադրման դրական որոշում կայացնելու համար էական համարվող պայմաններից որևէ մեկը։
* Սույն վարկատեսակով նախատեսված վարկերը տրամադրվում են ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «ՀՀ-ում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» (Հավելված 5) շրջանակներում։ Ծրագրի պայմանների փոփոխության դեպքում գործում են ՀՀ կառավարության որոշման տվյալ պահին գործող պայմանները։
** Յուրաքանչյուր վարկառու տարեկան կարող է ձեռք բերել (ներկրել) առավելագույնը 1000 գլուխ տոհմային ԽԵԿ (երինջներ (հղիությունը ճշտված կենդանիներ) և 14-17 ամսական էգ մատղաշ (ներկրման դեպքում արտահանող երկրում կարանտինը մեկնարկելու առաջին օրվա, իսկ ՀՀ-ում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման օրվա դրությամբ))։
Ձեռք բերվող 1 գլուխ տոհմային ԽԵԿ-ի հաշվարկային առավելագույն արժեքը կազմում է 1 100 000 ՀՀ դրամ։
Ձեռքբերումը (ներկրումը) կարող է իրականացվել վարկը հաստատելուց հետո 4 ամսվա ընթացքում, որի ավարտի վերջին տասնօրյակում Վարկառուի գրավոր դիմումի հիման վրա և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել ևս 1 ամսով։
*** Ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ վարկառուի համար չի կարող գերազանցել 1 100 000 000 ՀՀ դրամը։
**** Տոհմային ԽԵԿ ձեռք բերելուց հետո վարկառուն Բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1. ձեռքբերման պայմանագրի պատճենը
2. ձեռք բերված կենդանիների տոհմային քարտերը
3. կենդանիների համար վճարման անդորրագրերը, հաշվարկային փաստաթուղթը, հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթեր
4. փոխադրող ընկերության հետ պայմանագրի պատճենը (առկայության դեպքում)
5. կենդանիների առողջական վիճակը հավաստող անասնաբուժական վկայականը (ներկրման դեպքում՝ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի պատճենը)
6. համայնքում կենդանիների հաշվառման տեղեկանքը։
***** Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ոչ շահառուի մեղքով դժբախտ պատահարների (հրդեհ, կայծակահարում, էլեկտրահարում), տարերային աղետների (երկրաշարժ, ջրհեղեղ) և գիշատիչ կենդանիների հարձակման հետևանքով անկել են շահառուի տնօրինած կենդանիների ավելի քան 50%-ը՝ ներկայացնելով թվարկված դեպքերը հավաստող փաստաթղթեր։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ ԵՎ ԿԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ
Վարկին առնչվող այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ
