ԱնհատներԲիզնես
Մասնաճյուղեր+374 10 510 000
Fast Bank
  • Հաշիվներ
    • Բանկային հաշիվներ
    • Էսքրոու հաշիվ
  • Խնայողություններ
    • Ավանդ
    • Պարտատոմս
  • Վարկեր
    • Բիզնես վարկեր
    • Գյուղատնտեսական վարկեր
    • Այլ ֆինանսավորում
  • Քարտեր
  • Փոխանցումներ
  • Մոբայլ բանկինգ
  • Ավելին
    • POS տերմինալներ
    • Ներդրումային ծառայություններ
    • Արտարժույթի փոխանակում
    • Ապահովագրություն
    • Այլ ծառայություններ
Օնլայն բանկինգ

Բանկ

Մեր մասինԲաժնետերերՍեփականատերերՂեկավարներՎարչակազմակերպական կառուցվածքՀաշվետվություններՄասնաճյուղեր և բանկոմատներԳործարար վարվելակերպի կանոններ

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաճախորդի իրավունքներԻրավական ակտերՀաճախ տրվող հարցերԱշխատանքՀայտարարություններՆորություններՎաճառվող գույքՀավելվածի գաղտնիության քաղաքականությունԳաղտնիության քաղաքականությունՎարկային պատմություն/ Վարկային սքորՕգտակար հղումներՌեկվիզիտներ

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

(+374) 10 510 000

Էլ. հասցե

[email protected]

Հետադարձ կապ

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

ISO
37301:2021

ISO
37301:2021

ISO/IEC
27001

ISO/IEC
27001

Sustainability
Alignment
Rating

Sustainability
Alignment
Rating

Հարգելի՛ օգտատեր

Կայքի որևէ տեղեկության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից

Գյուղատնտեսական հումքի մթերման սուբսիդավորվող վարկեր

Գյուղատնտեսական հումքի մթերման սուբսիդավորվող վարկեր

Անվանական տոկոսադրույք

13.5%

Առավելագույն գումար

4,000,000,000 AMD

Առավելագույն ժամկետ

36 ամիս

Դիմիր օնլայն
Գյուղատնտեսական հումքի մթերման սուբսիդավորվող վարկեր

Գյուղատնտեսական հումքի մթերման սուբսիդավորվող վարկեր

Պայմաններ
և
սակագներ

Պայմաններ<br />և<br />սակագներ
Վարկառու

ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր

Վարկի նպատակը

Գյուղատնտեսական հումքի (պտուղբանջարեղեն, խաղող, կաթ և գյուղատնտեսական կենդանիներ) մթերումներ (գնումներ)

 

•    վերամշակման գործունեության համար խաղողի մթերումներ (գնումներ) 
•    վերամշակման գործունեության համար պտուղբանջարեղենի մթերումներ (գնումներ)
•    վերամշակման գործունեության համար կաթի մթերումներ (գնումներ)
•    սառնարանային պահպանության և արտահանման գործունեության համար պտուղբանջարեղենի և խաղողի մթերումներ (գնումներ)
•    սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումներ 
•    շինշիլայի մորթու արտահանման գործունության համար շինշիլայի գնումներ
 

Վարկի տեսակը

Գյուղատնտեսական վարկ*

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի գումար **

  • վերամշակման գործունեության համար խաղողի մթերումներ (գնումներ)՝ 1,000,000 - 4,000,000,000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր տարի)

  • վերամշակման գործունեության համար պտուղբանջարեղենի մթերումներ (գնումներ)՝ 1,000,000 - 3,000,000,000 ՀՀ դրամ ***

  • վերամշակման գործունեության համար կաթի մթերումներ (գնումներ)՝ 1,000,000 - 1,000,000,000 ՀՀ դրամ

  • սառնարանային պահպանության և արտահանման գործունեության համար պտուղբանջարեղենի և խաղողի մթերումներ (գնումներ)՝ 1,000,000 - 3,000,000,000 ՀՀ դրամ

  • սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումներ՝

-ոչ շարժական սպանդանոցների դեպքում՝ 2,000,000 ՀՀ դրամ – 50,000,000 ՀՀ դրամ (ըստ սպանդանոցի

-մակերեսի՝ 15 քմ մակերեսի համար ոչ ավելի, քան 2.0 մլն դրամ հաշվարկով)

շարժական սպանդանոցների դեպքում՝ 1,000,000 - 5,000,000 ՀՀ դրամ

  • շինշիլայի մորթու արտահանման գործունեության համար շինշիլայի գնումներ՝ 1,000,000 - 50,000,000 ՀՀ դրամ 

Նշված նպատակներով տրամադրվող վարկերի շրջանակներում վարկառուի ընտրությամբ դրանցից մեկի նպատակով կարող է տրամադրվել սահմանված առավելագույն չափով վարկ, իսկ մյուս նպատակներով տրամադրվող վարկերի չափերը չպետք է գերազանցեն տվյալ նպատակի համար սահմանված վարկերի առավելագույն չափի 50%-ը

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք

13.5% 

Տարեկան փաստացի տոկոսադրույք ****

4.60-16.67%

 

Բանկի համար միայն ընդունելի երաշխավորություն(ներ)ով տրամադրվող 1,000,000-10,000,000 ՀՀ դրամ գումարի չափով վարկերի դեպքում՝ 8.31-8.33%

Տարեկան անվանական տոկոսադրույքի վերանայման պայմաններ

Վարկառուի կողմից վարկային միջոցները ոչ նպատակային օգտագործելու, ինչպես նաև կեղծ կամ ոչ հավաստի տեղեկություններ ի հայտ գալու դեպքում Բանկն իրավունք ունի միակողմանիորեն բարձրացնել վարկի տոկոսադրույքը կամ պահանջել վարկի ամբողջական կամ մասնակի վաղաժամկետ մարում

Տոկոսադրույքի սուբսիդավորման չափ

9 տոկոսային կետ *****

Վարկի ժամկետ

•    վերամշակման գործունեության համար խաղողի մթերումներ (գնումներ)՝ 12 - 36 ամիս
•    վերամշակման գործունեության համար պտուղբանջարեղենի մթերումներ (գնումներ)՝ 12 - 18 ամիս
•    վերամշակման գործունեության համար կաթի մթերումներ (գնումներ)՝ 12 - 18 ամիս
•    սառնարանային պահպանության և արտահանման գործունեության համար պտուղբանջարեղենի և խաղողի մթերումներ (գնումներ)՝ 12 - 18 ամիս
•    սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումներ՝ 12 - 18 ամիս 
•    շինշիլայի մորթու արտահանման գործունեություն համար շինշիլայի գնումներ՝ 12 - 18 ամիս
 

Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ

·վերամշակման գործունեության համար խաղողի մթերումներ (գնումներ)՝ 0 - 6 ամիս

·վերամշակման գործունեության համար պտուղբանջարեղենի մթերումներ (գնումներ)՝ 0 - 6 ամիս

·վերամշակման գործունեության համար կաթի մթերումներ (գնումներ)՝ 0 - 6 ամիս

·սառնարանային պահպանության և արտահանման գործունեության համար պտուղբանջարեղենի և խաղողի մթերումներ (գնումներ)՝ 0 - 6 ամիս

·սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումներ՝ 0 - 6 ամիս

շինշիլայի մորթու արտահանման գործունեություն համար շինշիլայի գնումներ՝ 0 - 6 ամիս

Սուբսիդավորման պայմաններ ******

-   Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե․

  • առկա են սույն վարկատեսակով տրամադրված վարկի մասով վարկառուի նախորդ մեկ տարվա (12 ամիսների) կտրվածքով հանրագումարային 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ Բանկի հանդեպ կամ Բանկի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ

  • վարկն օգտագործվել է ոչ նպատակային *******

  • վարկն օգտագործվել է սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան

  • վարկառուն սահմանված կարգով յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Բանկին չի տրամադրում տեղեկատվություն՝ թողարկված և իրացված պատրաստի արտադրանքի ծավալների մասին՝ համապատասխան տարվա ընթացիկ գներով։

 

- Վարկառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան օգտագործելու դեպքերում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման:

Վարկառուի նկատմամբ պահանջներ

-   Վարկային պատմություն․

  • Վերջին 12 ամիսների ընթացքում դասակարգման բացակայություն և/կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:

  • Գործող ժամկետանց պարտավորությունների բացակայություն: 

 

-   Անհատ ձեռնարկատեր հանդիսացող Վարկառուի տարիքը՝ 18-65 տարեկան։

Մարման եղանակ
  • Անուիտետային (մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում)

  • Դիֆերենցված (Մայր գումարի ամենամսյա հավասարաչափ և տոկոսագումարի ամենամսյա վճարում)

  • Անհատական վճարումների ժամանակացույց՝ կախված բիզնեսի առանձնահատկություններից

 

Մարման եղանակը՝ ըստ  հաճախորդի ընտրության

Վարկի տրամադրման և սպասարկման վճար

Չի կիրառվում

Կանխիկացման վճար

Չի կիրառվում

Ժամկետանց մայր գումարի տույժ

0.1% օրական

Ժամկետանց տոկոսի տույժ

0.13% օրական

Վարկի վաղաժամկետ մարում

Չի սահմանվում

Ապահովման միջոց

1․ Անշարժ գույք և/կամ
2․ Երաշխավորություն/ներ.

  • Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում բիզնեսի հիմնադիրների և իրական շահառուների անձնական երաշխավորություններ,

  • Անհատ ձեռնարկատերերի դեպքում իրական շահառուն երրորդ անձ հանդիսանալու դեպքում՝ իրական շահառուի երաշխավորություն։

3․ Շարժական գույք․ այն դեպքում, երբ անշարժ գույքը չի ապահովում անհրաժեշտ վարկ/գրավ հարաբերակցությունը, լրացուցիչ գրավի առարկա կարող է հանդիսանալ շարժական գույքը։ Ընդ որում, անշարժ և շարժական գույքերի գրավի դեպքում, ընդհանուր վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկում շարժական գույքի մասնաբաժինը չի կարող գերազանցել 20%-ը։

-Վարկային կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ: 

-Ավտոտրանսպորտային միջոցի գրավի դեպքում արտադրության ժամկետը չի կարող գերազանցել ՝
   ռուսական արտադրության ավտոմեքենաների համար՝ 5 տարի,
   այլ երկրների արտարդրության ավտոմեքենաների համար՝ 10 տարի:

Վարկ/Գրավ առավելագույն արժեք

Համաձայն Հավելված 3-ի

Ապահովագրություն

Ավտոտրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր «Կասկո» (ֆիզիկական վնաս և առևանգում) ապահովագրության՝ հօգուտ Բանկի, առնվազն վարկի գումարի չափով և վարկի գործողության ամբողջ ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովագրական պայմանագրի վերակնքման պայմանով:

  • Ապահովագրությունը իրականացվում է հաճախորդի կողմից։

Գրավի գնահատում

Գրավը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության  և/կամ Բանկի աշխատակցի կողմից՝ կախված վարկի գումարի չափից։

  • Բանկի աշխատակցի կողմից գնահատումն իրականացվում է անվճար։

Երաշխավորների նկատմամբ

պահանջներ (առկայության դեպքում)

Ֆիզիկական անձ (18-65 տարեկան), ով․

  • չունի գործող ժամկետանց վարկային պարտավորություններ․

  • վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:                                                                                                                                                                                                                             

  • Երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով։

Վարկի տրամադրման վերաբերյալ

որոշման կայացման ժամկետ

Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Որոշման մասին տեղեկացման ժամկետ

Որոշման կայացումից հետո մինչև 1 աշխատանքային օր։

Վարկի տրամադրման ժամկետ

Պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գրավի իրավունքի պետական գրանցումը իրականացնելուց հետո՝ մինչև 1 աշխատանքային օր:

Որոշման վավերականության

30 աշխատանքային օր

Ընդ որում, Բանկը իրավասու է մերժել վարկի տրամադրումը, եթե փոփոխվել են վարկի տրամադրման դրական որոշում կայացնելու համար էական համարվող պայմաններից որևէ մեկը։

*Սույն վարկատեսակով նախատեսված վարկերը տրամադրվում են ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 19-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման շրջանակներում (այսուհետ՝ Ծրագիր)։ Ծրագրի պայմանների փոփոխության դեպքում գործում են ՀՀ կառավարության որոշման տվյալ պահին գործող պայմանները։

**Տրամադրվող վարկի գումարը չպետք է գերազանցի վարկառուի և գյուղացիական տնտեսությունների և (կամ) կաթի հավաքմամբ զբաղվող իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվների և (կամ) անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ վաճառող) միջև կնքված պայմանագրերում նշված հումքի գնման արժեքը, իսկ հումքի գնման նվազագույն գներով հաշվարկված լինելու դեպքում՝ հումքի գնման ակնկալվող արժեքի 120 տոկոսը, ընդ որում, տրամադրվող վարկի չափի հաշվարկում չի ներառվում վարկառուին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ վարկառուի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքների բերքից կամ գյուղատնտեսական կենդանիների կաթից կամ գյուղատնտեսական կենդանիներից կամ շինշիլայից կամ վայրաճ պտուղներ, հատապտուղներ և բանջարեղեն հավաքող անձի և վարկառուի հետ կնքված հումքի գնման պայմանագրերում նշված արժեքը։

Խաղողի մթերումների (գնումների) նպատակով 2025 թվականին տրամադրվող վարկի գումարը հաշվարկվում է այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը։

Վերամշակման գործունեություն համար պտուղբանջարեղենի մթերումների (գնումների), ինչպես նաև սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն համար պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակներով տրամադրվող վարկի գումարը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը։

***Վերամշակման գործունեության համար պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկավորման սահմանաչափի շրջանակներում կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ՝ պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ ձեռք բերելու համար։

****Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի հիմքում ընկած է Վարկառուի կողմից վճարման ենթակա տարեկան տոկոսադրույքը՝ առանց տոկոսադրույքի սուբսիդավորման ենթակա մասի:

***** ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող և նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող տնտեսավարողներին տրամադրվող վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվում է 12 տոկոսային կետով։

******Վերամշակման գործունեության համար խաղողի մթերումների (գնումների), վերամշակման գործունեության համար պտուղբանջարեղենի մթերումների (գնումների), վերամշակման գործունեության համար կաթի մթերումների (գնումների), սառնարանային պահպանության և արտահանման գործունեության համար պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով Հաճախորդի և գյուղացիական տնտեսությունների և (կամ) կաթի հավաքմամբ զբաղվող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի միջև պայմանագրերը կնքվում են ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 19-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշմամբ սահմանված օրինակելի պայմանագրերով։

Վարկառուի՝ գյուղացիական տնտեսությունների և (կամ) կաթի հավաքմամբ զբաղվող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի հետ կնքված պայմանագիրը պետք է ներառի հետևյալ դրույթները՝

·գյուղացիական տնտեսությանը սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալական հիմունքներով օգտագործվող հողատարածքի (հողատարածքների) չափը, կամ տնտեսությանը պատկանող գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, կամ վաճառվող գյուղատնտեսական կենդանիների տեսակը և գլխաքանակը կամ շինշիլայի գլխաքանակը,

·հումքի գնման քանակը, ժամկետները և գնման փաստացի կամ նվազագույն գինը, ըստ առանձին սորտերի կամ տեսակների,

·հումքի արժեքի վճարման կարգը և ժամկետները,

·կողմերի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը,

·անհաղթահարելի ուժի ազդեցությունը,

·պայմանագրի գործողության ժամկետը և դադարման հիմքերը,

·վաճառողի կողմից տրամադրված բանկային հաշվի համարը: Հումքի գնման պայմանագրում վաճառողի կողմից տրամադրված բանկային հաշվի համարը նշված չլինելու դեպքում վարկառուն պետք է Բանկին տրամադրի վաճառողի կողմից տրամադրված բանկային հաշվի համարը,

·գյուղացիական տնտեսությանը հումքի արտադրության համար անհրաժեշտ կանխավճարի տրամադրման մասին (ըստ անհրաժեշտության)

*******Հաճախորդները (բացառությամբ սպանդանոցների) Բանկ ներկայացվող վարկային հայտին պետք է կցեն վաճառողների հետ կնքված գյուղատնտեսական հումքի կամ շինշիլայի գնման պայմանագրերի պատճենները և դրանց հիման վրա լրացված Տրամադրված վարկի շրջանակներում կնքված հումքի գնման պայմանագրերի մասին տեղեկատվությունը՝ Ձև N1 (Հավելված 1)՝ Excel ծրագրով և Հաճախորդի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով, ինչպես նաև Հաճախորդի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունները և ազգանունները։

Սպանդանոցները գյուղատնտեսական կենդանիների գնման գործընթացից հետո պետք է Բանկ ներկայացնեն գյուղատնտեսական կենդանիների գնումը հավաստող փաստաթղթերը, վաճառողների հետ կնքված գյուղատնտեսական կենդանիների գնման պայմանագրերի պատճենները և Տրամադրված վարկի շրջանակներում կնքված գյուղատնտեսական կենդանիների գնման պայմանագրերի մասին տեղեկատվությունը՝ Ձև N 3 (Հավելված 2)՝ Excel ծրագրով և Վարկառուի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով։

********Սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է վարկի մինչև 70%-ի չափով բյուջետային երաշխիք, ընդ որում՝ յուրաքանչյուր շահառուին բյուջետային երաշխիք տրամադրվում է մեկ անգամ՝ առավելագույնը 14.0 մլն ՀՀ դրամ գումարի չափով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ ԵՎ ԿԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: 
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Վարկին առնչվող այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Վարկային հաշվիչ

Վարկային հաշվիչ

Ամսական վճարում

0 AMD

Ընդամենը վճարվող գումար

0 AMD

Ընդամենը տոկոսագումար

0 AMD

Հարգե՛լի հաճախորդ,

Հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել։

Փաստաթղթեր

Փաստաթղթեր

Տեղեկատվական ամփոփագիր․ Գյուղատնտեսական հումքի մթերումն վարկեր

Տեսնել ավելին

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Տեսնել ավելին

Անկախ գնահատողների ցանկ

Տեսնել ավելին

Հավելված 1․ Տեղեկատվություն տրամադրված վարկի շրջանակներում կնքված հումքի գնման պայմանագրերի մասին

Տեսնել ավելին
Թարմացվել է 02.06.2026 10:57