ԱնհատներԲիզնես
Մասնաճյուղեր+374 10 510 000
Fast Bank
  • Հաշիվներ
    • Բանկային հաշիվներ
    • Էսքրոու հաշիվ
  • Խնայողություններ
    • Ավանդ
    • Պարտատոմս
  • Վարկեր
    • Բիզնես վարկեր
    • Գյուղատնտեսական վարկեր
    • Այլ ֆինանսավորում
  • Քարտեր
  • Փոխանցումներ
  • Մոբայլ բանկինգ
  • Ավելին
    • POS տերմինալներ
    • Ներդրումային ծառայություններ
    • Արտարժույթի փոխանակում
    • Ապահովագրություն
    • Այլ ծառայություններ
Օնլայն բանկինգ

Բանկ

Մեր մասինԲաժնետերերՍեփականատերերՂեկավարներՎարչակազմակերպական կառուցվածքՀաշվետվություններՄասնաճյուղեր և բանկոմատներԳործարար վարվելակերպի կանոններ

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաճախորդի իրավունքներԻրավական ակտերՀաճախ տրվող հարցերԱշխատանքՀայտարարություններՆորություններՎաճառվող գույքՀավելվածի գաղտնիության քաղաքականությունԳաղտնիության քաղաքականությունՎարկային պատմություն/ Վարկային սքորՕգտակար հղումներՌեկվիզիտներ

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

(+374) 10 510 000

Էլ. հասցե

[email protected]

Հետադարձ կապ

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

ISO
37301:2021

ISO
37301:2021

ISO/IEC
27001

ISO/IEC
27001

Sustainability
Alignment
Rating

Sustainability
Alignment
Rating

Հարգելի՛ օգտատեր

Կայքի որևէ տեղեկության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից

Ագրոպարենային ոլորտին տրամադրվող սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկեր

Ագրոպարենային ոլորտին տրամադրվող սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկեր

Անվանական տոկոսադրույք

13․15%

Սուբսիդավորվող տոկոսադրույք

13․15%

Առավելագույն գումար

2,000,000 AMD

Առավելագույն ժամկետ

36 ամիս

Վաղաժամկետ մարման տույժ

Չի կիրառվում

Դիմիր օնլայն
Ագրոպարենային ոլորտին տրամադրվող սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկեր

Ագրոպարենային ոլորտին տրամադրվող սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկեր

Պայմաններ
սակագներ

Վարկառու

18-65 տարեկան ՀՀ ռեզիդենտ  ֆիզիկական անձ,
իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր
 

Վարկի նպատակ

Ագրոպարենային ոլորտում հիմնական և շրջանառու միջոցների համալրում, գյուղատնտեսական ու վերամշակված արտադրանքի արտադրության ծավալների ավելացում

Վարկի տեսակ*

Ագրոպարենային ոլորտին տրամադրվող գյուղատնտեսական վարկ**

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի գումար

1 000 000-2 000 000 ՀՀ դրամ***

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք

13.15%

Տարեկան փաստացի տոկոսադրույք, սուբսիդավորման չափ

13.15%-13.95%
Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14% փաստացի տոկոսադրույքով: Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0%
 

Վարկի ժամկետ


   7-36 ամիս

Մայր գումարի և տոկոսագումարի մարման արտոնյալ ժամկետ

6 ամիս

Վարկառուի (նաև իրավաբանական անձի մասնակիցներ/բաժնետերեր, իրական շահառու) նկատմամբ պահանջներ

Եթե Բանկի կողմից վերջին 12 ամիսների ընթացքում արդեն իսկ իրականացվել է այցելություն Վարկառուի գործունեության վայր՝ ֆինանսատնտեսական ցուցանիշների վերլուծության նպատակով, ապա Բանկի այցելությունն անհրաժեշտ չէ, իրականացվում է միայն ՊՍԳ (պարտքի պպասարկման գործակից) հաշվարկ` համադրելով նոր վարկային պարտավորությունները նախորդ վերլուծության ընթացքում բացահայտված եկամուտների հետ, որը պետք է մեծ կամ հավասար լինի 1.1-ի (ներառյալ նոր տրամադրվող վարկը):

•    Վերոնշյալ պայմանից շեղման առկայության դեպքում վարկը ենթակա է տրամադրման Բանկի կողմից Վարկառուի գործունեության վայր այցելության և ֆինանսատնտեսական ցուցանիշների վերլուծության հիման վրա։
•    Վարկային պատմություն. վերջին 12 ամիսների ընթացքում դասակարգման բացակայություն և/կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը։ Այն դեպքում, երբ Վարկառուի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ Բանկում գործող միայն երաշխավորությամբ ապահովված ՓՄՁ (բիզնես և գյուղատնտեսական նպատակներով) վարկերի հանրագումարը (ներառյալ սույն վարկատեսակով Վարկառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրվող վարկերի գումարները)  գերազանցում է 10 000 000 ՀՀ դրամ գումարը, ապա  վերջին 12 ամիսների ընթացքում պահանջվում է Վարկառուի գծով դասակարգման բացակայություն և/կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 15 օրը։
•    Գործող ժամկետանց պարտավորությունների բացակայություն:

Սուբսիդավորման պայմաններ

Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե․

·  չեն պահպանվել Ծրագրով սահմանված պահանջները, վարկը նպատակային չի օգտագործվել (վարկի օգտագործումը համարվում է ոչ նպատակային, եթե վարկային միջոցները չեն օգտագործվել ագրոպարենային ոլորտում՝ գյուղատնտեսության և ագրովերամշակման),

·  վարկառուի կողմից տրամադրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն, և կեղծ տեղեկատվության տրամադրման փաստը բացահայտվել է սույն վարկատեսակով նախատեսված վարկի տրամադրումից հետո,

·  առկա են սույն վարկատեսակով նախատեսված վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ Բանկի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով՝ համաձայն ՀՀ կենտրոնական բանկի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման» կարգի՝ վարկն օբյեկտիվ չափանիշներով ստանդարտ դասով դասակարգված չէ,

·  վաղաժամկետ լուծվել է վարկառուի և Բանկի միջև կնքված վարկային պայմանագիրը։

 

Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործելու (ներառյալ վարկառուի նախաձեռնությամբ վարկային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և աշխատանքներն ավարտին չհասցնելու դեպքերի) կամ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում մինչ այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման:

Մարման եղանակ

·  Անուիտետային (մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում)

·  Դիֆերենցված (մայր գումարի ամենամսյա հավասարաչափ և տոկոսագումարի ամենամսյա վճարում)

·  Անհատական վճարումների ժամանակացույց՝ կախված բիզնեսի առանձնահատկություններից

 

Մարման եղանակը՝ ըստ  հաճախորդի ընտրության

Վարկի տրամադրման և սպասարկման վճար

Չի սահմանվում

Ժամկետանց մայր գումարի տույժ

0.1% օրական

Ժամկետանց տոկոսի տույժ

0.13% օրական

Վարկի վաղաժամկետ մարման տույժ

Չի կիրառվում

Ապահովման միջոց***

·  Վարկը տրամադրվում է միայն երաշխավորության ապահովմամբ։

·  Վարկառուի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ Բանկում գործող միայն երաշխավորությամբ ապահովված ՓՄՁ (բիզնես և գյուղատնտեսական նպատակներով) վարկերի հանրագումարը (ներառյալ սույն վարկատեսակով Վարկառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրվող վարկերի գումարները) չի կարող գերազանցել 12 000 000 ՀՀ դրամը։

Վարկի ապահովման միջոց է հանդիսանում 1 (մեկ) ֆիզիկական անձի երաշխավորություն (18-65 տարեկան)։

·   Երաշխավորն առնվազն պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով,

·   Երաշխավորի՝ վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը,

·   Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում պահանջվում են հիմնադիրների և իրական շահառուների անձնական երաշխավորություններ,

·   Անհատ ձեռնարկատերերի դեպքում իրական շահառուն երրորդ անձ հանդիսանալու դեպքում՝ իրական շահառուի երաշխավորություն,

·   Վարկային Կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ:

Ընդ որում, Բանկում գործող գլխավոր վարկային պայմանագրի առկայության դեպքում, վարկը կարող է տրամադրվել նաև վերջինիս շրջանակներում՝ գործող ապահովման միջոցների հիման վրա։

Վարկ/Գրավ առավելագույն արժեք

Համաձայն Հավելված 1-ի։

Վարկի տրամադրման որոշման կայացման ժամկետ

Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում՝ մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Որոշման մասին տեղեկացման ժամկետ

Որոշման կայացումից հետո մինչև 1 աշխատանքային օր։

Վարկի տրամադրման ժամկետ

Պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ մինչև 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Որոշման վավերականության առավելագույն ժամկետ

30 աշխատանքային օր

Ընդ որում, Բանկը իրավասու է մերժել վարկի տրամադրումը, եթե փոփոխվել են վարկի տրամադրման դրական որոշում կայացնելու համար էական համարվող պայմաններից որևէ մեկը։

* Սույն վարկատեսակով նախատեսված վարկերը տրամադրվում են ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի  «Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 468-Լ որոշման շրջանակներում (այսուհետ՝ Ծրագիր): Ծրագիրն իրականացվելու է 2026-2027 թվականներին:

** Վարկերը տրամադրվում են «KFW ՄՓՄՁ վարկեր» վարկատեսակի շրջանակներում: «KFW ՄՓՄՁ վարկեր» վարկատեսակների շրջանակներում վարկավորման դեպքում «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակի կողմից վարկը չորակավորելու կամ տրամադրված վարկի որակավորումը դադարեցնելու, ինչպես նաև Վարկառուի կողմից վարկային միջոցները ոչ նպատակային օգտագործելու դեպքում, որի հետևանքով վարկը չի որակավորվի նաև Ծրագրի կողմից, ապա վարկը կշարունակի գործել Բանկում տվյալ պահին Բանկի սեփական ռեսուրսներով տրամադրվող «Ագրոֆասթ գյուղատնտեսական վարկեր» վարկատեսակի պայմանագրային ժամկետին համապատասխան գործող տարեկան տոկոսադրույքով։

*** Վարկառուի և նրա հետ փոխկապակցված անձանց Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի մնացորդների հանրագումարը չի կարող գերազանցել 2 000 000 ՀՀ դրամը։ Ընդ որում, վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում, յուրաքանչյուր վարկառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ ԵՎ ԿԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: 
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Վարկին առնչվող այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Փաստաթղթեր

Փաստաթղթեր

Ագրոպարենային ոլորտին տրամադրվող գյուղ վարկեր տեղեկատվական ամփոփագիր

Տեսնել ավելին

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Տեսնել ավելին

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց

Տեսնել ավելին

Պայմանների արխիվ

Տեսնել ավելին
Թարմացվել է 26.05.2026 15:54