• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
Կայացավ Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպության Տարեկան  ամփոփիչ ժողովը

Կայացավ Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպության Տարեկան ամփոփիչ ժողովը

Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպության Խորհրդի նախագահ Վահե Բադալյանն իր ելույթում խոսելով 2021 թվականի ձեռքբերումներից փաստեց, որ նախորդ տարվա ընթացքում կազմակերպությունը գրանցել է մրցակցային ցուցանիշներ ոչ միայն ֆինանսավարկային, այլև ֆինանսաբանկային ոլորտում, այդպիսով․

  • Գրանցել է վարկային պորտֆելի աճ՝ հասցնելով այն 52 մլրդ դրամի,
  • Ապահովել է զուտ շահույթ 7․3 մլրդ դրամի չափով՝ զբաղեցնելով 6-րդ տեղը ֆինանսաբանկային ոլորտում,
  • Ակտիվ հաճախորդների քանակը տարվա ընթացքում դարձել է 137․700, իսկ վարկերի քանակը 256,000՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով 23%-ի աճ,
  • 2021 թվականի ընթացքում բացել է ևս 2 մասնաճյուղ, այդպիսով մասնաճյուղերի քանակը դարձնելով 28՝ ավելի մոտ ու հասանելի լինելու համար իր հաճախորդներին,
  • Ստացել է ISO 27001 ստանդարտացում։

Այս ցուցանիշները փաստում են ոչ միայն պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի, այլև հաճախորդների կողմից Կազմակերպությանը տրված վստահության և Ֆասթ Կրեդիտը որպես հուսալի գործընկեր ճանաչելու մասին։2021 թվականի Տարեկան ամփոփիչ ժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպության, FastShift վճարահաշվարկային ընկերության, Անգլիայում գործող FJewellery ոսկյա իրերի վաճառքի սրահների ցանցի, Fast Credit UK և Fast Credit Ukraine վարկային կազմակերպությունների տնօրեններն, ովքեր ներկայացրեցին ինչպես իրենց Ընկերությունների գրանցած հաջողություններն, այնպես էլ տեղական և արտասահմանյան շուկայում ֆինանսաբանկային գործունեության ընդլայնման հնարավորությունները։
Ֆասթ Կրեդիտի կարևորագույն ձեռքբերումներից է եղել 2021 թվականին ՀՀ ԿԲ կողմից բանկ դառնալու նախնական հավանության ստացումը։
Ընկերության բանկային տրանսֆորմացիայի հարցում կարևոր դեր կունենան FinConstruct IT  ընկերությունն՝ իր նորարար ու ժամանակակից թվային լուծումներով, ինչպես նաև FastShift վճարահաշվարկային ընկերությունն՝ իր տերմինալային ցանցով և բջջային հավելվածով։

28 տարվա շուրջօրյա աշխատանքի արդյունքում Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպությունն առաջատար դիրքեր է զբաղեցրել ֆինանասական ոլորտում և այժմ պատրաստվում է նոր էջ բացել իր գործունեության պատմության մեջ։ Ֆինանսաբանակային ոլորտում գործունեությունը հնարավորություն կտա Կազմակերպությանը իրացնելու այն հսկայան ներուժը, որ տարիների ընթացքում ստեղծվել ու զարգացել է Հոլդինգի ներսում։

 

Մանրամասները տեսանյութում.

15.04.2022

Load More

12788-artboard-24-copy.svg
0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ,
Գ.Հովսեփյան 32/6

© 2022 All rights reserved by Fast Bank

Աճուրդ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Մեր պատմությունը
  • Մեր առաքելությունը և տեսլականը
  • Բաժնետերեր
  • Ղեկավարներ
  • Վարչակազմակերպական կառուցվածք
  • Կանոնադրություն
  • Հաշվետվություններ
  • Մասնաճյուղեր
ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Հաճախորդի իրավունքներ
  • Գործարար վարվելակերպի կանոններ
  • Իրավական ակտեր
  • Աշխատանք
  • Հայտարարություններ
  • Վաճառվող գույք
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Էլ. հասցե: [email protected]

Հասցե։ 0047, ՀՀ, ք. Երևան, Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռ: (+374 10) 510 000

Viber։ (+374 43) 510 003

WhatsApp: (+374 43) 510 003

Telegram: (+374 43) 510 003

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հարգելի՛ այցելու, Բանկը  պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:

12780-2-16675693421194.png
12781-1-16675694115024.png
12784-3-16675694012427.png
12782-4-16675694247478.png
12783-5-16675694348996.png