Օրերս Ֆասթ Բանկի և լեգենդար «Արարատ» ֆուտբոլային ակումբի միջև գործակցության մեկնարկ է տրվել։ Այսուհետ Ֆասթ Բանկն «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է: Գործակցության շրջանակում Բանկը նախատեսում է աջակցել լեգենդար «Արարատ»-ին, լինել հայկական ֆուտբոլի կողքին և նպաստել հայկական սպորտի զարգացմանը:
«Բոլորս էլ գիտենք, թե «Արարատ» ակումբն իր պատմական նվաճումներով ինչ յուրահատուկ տեղ ունի հայկական սպորտում և հայ ֆուտբոլասերների սրտերում։ Եվ այս տարի, երբ լրանում է «Արարարտ 73»-ի հաղթանակի 50-ամյակը, այս համագործակցության մեկնարկը հիանալի առիթ է՝ ևս մեկ անգամ մարդկանց հնարավորություն տալու վերհիշել հաղթական էմոցիաները, ինչպես նաև նոր ճանապարհ անցնելու լեգենդար ակումբի հետ։ «Արարատը» համալրում է մեր սպորտային գործընկերների ընտանիքը՝ վերահաստատելով Ֆասթ Բանկի հանձնառությունը՝ նպաստել հայկական սպորտի զարգացմանը», - ասել է Ֆասթ Բանկի ներկայացուցիչ Դավիթ Թույսուզյանը։
Ֆասթ Բանկի և «Արարատ» ակումբի գործակցության մեկնարկը տրվել է Բանկի «Թումանյան» մասնաճյուղում։ «Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը ակումբի ներկայիս ֆուտբոլիստների հետ շրջայց են կատարել Բանկի նորարար ու ժամանակակից սրահում, ծանոթացել են նաև Հայաստանում և տարածաշրջանում միակ՝ ամբողջովին ավտոմատացված պահատուփերի համակարգին։
«Շատ ուրախ ենք համագործացության համար Ֆասթ Բանկի հետ: Կարծում եմ շատ փոխշահավետ համագործակցություն կլինի, քանի որ ինչպես Ֆասթ Բանկը ձգտում է իր ոլորտում լինել լավագույնը, այնպես էլ «Արարատ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է խաղադաշտում լինել լավագույնը: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր համագործակցություն կստացվի», - ասել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը։
Հավելենք, որ 2023թ․ խորհրդանշական է «Արարատ»-ի համար․ շուրջ կես դար առաջ՝ 1973 թվականին, թիմը հաղթանակ է տոնել ԽՍՀՄ առաջնության և ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում։ Կիևի «Դինամոյի» հետ հիշարժան խաղում գրանցելով ոսկե դուբլ՝ «Արարատ»-ը հայ երկրպագուներին պարգևել է ուրախության լիարժեք ակնթարթներ։