Սեպտեմբերի 9-ին մեծածավալ միջոցառումներով եւ մեծ շուքով նշվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 40-ամյակը։ Ֆասթ Բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, կարևորելով Հայաստանում տեղի ունեցող մարզական, մշակութային, ժամանցային միջոցառումների անցկացման գործում Մարզահամերգային համալիրի ունեցած դերը, հանդես է եկել որպես համազգային նշանակություն ունեցող այս կառույցի հոբելյանին նվիրված միջոցառումների հովանավոր։
Տոնական օրը սկսվել է Կարեն Դեմիրճյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությամբ։ Դրան հաջորդել են Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված վազքի մարաթոնը, համալիրի հարակից այգում պիկնիկը, որն ուղեկցվել է սիրված երգիչների մասնակցությամբ համերգային ծրագրով, երեխաների համար կազմակերպված հետաքրքիր, զվարճալի և ուսուցողական միջոցառումները, հայկական ֆուտբոլի վետերանների և հանրային դեմքերի՝ երգիչների, քաղաքական, հասարակական գործիչների մասնակցությամբ ֆուտբոլային խաղը։ Տոնական տրամադրությունն ամբողջացել է hամալիրի շուրջ երեկոյան շուրջպարով։
Համալիրն ի սկզբանե համազգային նշանակության կառույց է եղել, իր հարկի տակ ընդունել է նաև միջազգային մի շարք միջոցառումներ, մրցաշարեր։ Fast Bank-ում համոզված են, որ 40-ամյակի միջացառումները ևս մեկ անգամ կընդգծեն համալիրի կարևորությունն ու հետագա զարգացման, շենքի արդիականացման համար լրացուցիչ խթան կհանդիսանան։
Մանրամասները տեսանյութում՝