Ժամկետից շուտ տեղաբաշխվել են Ֆասթ Բանկի՝ 2024 թվականի հունվարի 18-ին թողարկած 11.20% տարեկան եկամտաբերությամբ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերը։
Բանկի թողարկած դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծավալը 3 մլրդ ՀՀ դրամ էր, անվանական արժեքը՝ 100․000 ՀՀ դրամ, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը` 30 ամիս։
Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։
Ֆասթ Բանկի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ հաստատված Ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ զանգահարելով 010 510 000 հեռախոսահամարով կամ անցնելով հետևյալ հղումով։