Ֆասթ Բանկը 2023 թվականի օգոստոսի 28-ին թողարկել էր դրամային և դոլարային տարեկան եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, որոնցից դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն արդեն ավարտվել է։
Ֆասթ Բանկի թողարկած անվանական արժեկտրոնային պարտատոմսերի դոլարային առաջին տրանշի թողարկման ընդհանուր ծավալը 2 մլն ԱՄՆ դոլար էր, արժեկտրոնային տարեկան տոկոսային եկամտաբերությունը՝ 6.25%, իսկ արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը` 27 ամիս։
ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը դեռևս շարունակվում է։ Առաջին տրանշի թողարկման ընդհանուր ծավալը 4 մլրդ ՀՀ դրամ է արժեկտրոնային տարեկան տոկոսային եկամտաբերությունը՝ 11.5%։ Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 12-ը Ֆասթ Բանկի 31 մասնաճյուղերից, «Դայմենշն» ՓԲԸ-ից կամ ներդրումային ծառայություններ մատուցող այլ ընկերություններից։
Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։
Ֆասթ Բանկի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ հաստատված Ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ զանգահարելով 010 510 000 հեռախոսահամարով կամ անցնելով հետևյալ հղումով։
Ֆասթ Բանկը շուտով կմեկնարկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման հաջորդ տրանշը։