«Ֆասթ Բանկում ներդրումներ ենք կատարում տեխնոլոգիաների մեջ՝ բարելավելու թվային բանկինգի մեր ծառայությունները, միևնույն ժամանակ, կարևորելով հաճախորդների հետ ֆիզիկական շփման պահպանումը՝ շարունակաբար զարգացնում ենք մեր աշխատակիցների հմտությունները։ Ես հավատում եմ, որ ավանդական շփումը թվային բանկինգի համադրությամբ կարող է ապահովել հաճախորդների լավագույն սպասարկումը: Ֆասթ Բանկի ռազմավարությունը մշակվել է աշխարհահռչակ թվային բանկի մոդելի լավագույն փորձի հիման վրա, որը ենթադրում է՝ մեզ համար հաճախորդը բիզնես մոդելի կենտրոնն է, ում տրամադրելու ենք անհատականացված բանկային ծառայություններ՝ արդյունավետ լուծումներով: Դրան զուգահեռ, կիրառելու ենք նաև տարբեր այլ մոտեցումներ»,-ասել է Հիլերը։
Դանիել Հիլերը խոսել է նաև Բանկի Խորհրդի կազմում ընդգրկվելու, ընդհանուր մշակույթի և կորպորատիվ կառավարման մեջ իր ունեցած փորձառության ու դերի մասին, ինչպես նաև անդրադարձել է Ֆասթի ապագա ծրագրերին:
Մանրամասները տեսանյութում՝