
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎՈՎ ՎԱՐԿԵՐ
15,5%
անվանական տոկոսադրույք
100մլն ֏
առավելագույն գումար
84 ամիս
առավելագույն ժամկետ
Չի կիրառվում
վաղաժամկետ մարման տույժ
մինչև70%
գույքի գնահատված լիկվիդային արժեք
Ուժի մեջ է մտնում 21․11․2022
Տեսակը |
Փաստաթղթավորված եկամուտների հիմնավորմամբ* |
Առանցփաստաթղթավորված եկամուտների հիմնավորմամբ** |
Վարկի նպատակը |
Սպառողական |
|
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ |
|
Վարկի ժամկետ |
24 -84 ամիս *** |
|
Վարկի գումար |
2,500,000**** - 100,000,000 ՀՀ դրամ |
2,500,000**** - 80,000,000 ՀՀ դրամ |
Վարկի անվանական տարեկան տոկոսադրույք (հաստատուն) |
15․5 % - 19 % ***** |
|
24-36 ամիս- 15․5 % 37-60 ամիս- 16 % 61-84 ամիս- 17 % |
24-36 ամիս- 17 % 37-60 ամիս- 18 % 61-84 ամիս - 19 % |
|
Վարկի փաստացի տարեկան տոկոսադրույք |
17.8% - 21.8% |
20.0% - 23.0% |
Գրավի առարկա |
անշարժ գույք (Հիփոթեքի պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով) Կարող է պահանջվել այլ ապահովման միջոց |
|
Վարկի տրամադրման վճար |
Չի պահանջվում |
|
Վարկի սպասարկման ամսական վճար |
Չի պահանջվում |
|
Մարման եղանակ |
· Անուիտետային · Անհատական մարումների գրաֆիկ /Հավելված 1/ |
|
Ժամկետանց մայր գումարի տույժ |
0.1% օրական |
|
Ժամկետանց տոկոսագումարի տույժ |
0.13% օրական |
|
Վարկի վաղաժամկետ մարում |
|
|
Վարկ/ Գրավ առավելագույն արժեք |
Գրավի արժեքի առավելագույնը 70%-ի չափով |
|
Գրավի գնահատում |
Գրավը ենթակա է գնահատման Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության կողմից և/կամ Կազմակերպության աշխատակցի կողմից` կախված վարկի գումարի չափից։ Կազմակերպության աշխատակցի կողմից գնահատումն իրականացվում է անվճար։ |
|
Ապահովագրություն |
Չի պահանջվում |
|
Երաշխավորություն |
Ֆիզիկական անձի/Իրավաբանական անձի (պահանջվում է ըստ անհրաժեշտության) |
|
Վարկառու |
18-65 տարին լրացած ֆիզիկական անձինք |
|
! Նախքան պայմանագրի կնքումը Կազմակերպությունը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկը, որում ներկայացված են Ձեզ տրամադրվելիք վարկի էական պայմանները։ |
||
* Փաստաթղթավորված /կամ լիարժեք փաստաթղթավորված/ են համարվում Հավելված 5-ով սահմանված եկամուտների տեսակները՝ համապատասխան կշիռներով։ Փաստաթղթավորված եկամուտների հիմնավորմամբ վարկերի դեպքում հաշվարկվում է ԸՊԵ /Ընդհանուր պարտքային վճարումների հարաբերությունը զուտ եկամուտներին գործակիցը՝ ԸՊԵ≤ 70% /ներառյալ հայցվող վարկի վճարումը/, ներառյալ Վարկառուի ընտանիքի անդմաների /համատեղ տնտեսություն վարող/ վարկերի ամսական վճարումները։ Եկամուտների հաշվարկում ներառվում է նաև Վարկառուի հետ փոխկապակցված և ընտանիքի անդամ հանդիսացող /համատեղ տնտեսություն վարող/ անձանց եկամուտները։ ** Առանց փաստաթղթավորված /կամ մասամբ փաստաթղթավորված/ եկամուտներ են համարվում այն, եկամուտները որոնց հիմնավորումը ինչ որ կերպ հիմնավորվում է։ ***Վարկերի ժամկետները անհատական մարումների գրաֆիկով վարկավորված հաճախորդների համար Վարկային կոմիտեի որոշմամբ հնարավոր է վարկի ժամկետը երկարաձգել Գլխավոր պայմանագրի ժամկետի /21 տարի/ շրջանակներում։ ****Վարկային կոմիտեի որոշմամբ հնարավոր է առանձին դեպքերում վարկատեսակի նվազագույն գումարից ավելի փոքր գումար սահմանել, որը չի հանդիսանում շեղում վարկատեսակով սամանված վարկի գումարի սահմանաչափից։ ***** Եթե վարկ/գրավ հարաբերակցությունը 50%-ից ցածր է, ապա տոկոսադրույքը 0,5%-ի չափով ցածր է սահմանվում առաջարկվող տարեկան անվանական տոկոսադրույքից։ |
1. Երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունները և դրանց վճարներն են.
2. Անկախ սույն պայմաններում նշված 3-րդ անձանց վճարների դրույքաչափերից, վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել: 3. Վարկի տոկոսները հաշվարկվում են վարկի աշխատող (ոչ ժամկետանց) մնացորդի նկատմամբ՝ ելնելով տարում 365 օրվա հաշվարկից: 4. Վարկը տրամադրվում է անկանխիկ, միանվագ եղանակով: 5. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է առանձին Հավելվածով: 6. Վարկը տրամադրվում է Կազմակերպության Գլխամասային գրասենյակում, «Շրջանային», «Ավան», «Դավթաշեն», «Կոմիտաս», «Էրեբունի», «Հարավ-Արևմտյան», «Արմավիր», «Արտաշատ», «Մասիս», «Գորիս», «Գյումրի», «Վանաձոր», «Աբովյան», «Հրազդան», «Էջմիածին», «Մարտունի», «Աշտարակ», «Իջևան», «Վեդի», «Արթիկ», «Կապան» , «Եղեգնաձոր» մասնաճյուղերում: 7. Վարկի տրամադրման դրական որոշման կայացման գործոններն են. § Վարկառուի և Գրավի համապատասխանությունը սույն փաստաթղթով սահմանված պահանջներին, § Վարկառուն հայտի ներկայացման օրվա դրությամբ չպետք է ունենա ժամկետանց պարտավորություններ և դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում ժամկետանց պարտավորությունների հանրագումարը չպետք է գերազանցի 60 օրը: 8. Վարկի մերժման գործոններն են. § Վարկառուի և/կամ Գրավի անհամապատասխանությունը սույն փաստաթղթով սահմանված պահանջներին: 9. Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում, վարկառուին տեղեկացում մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում: 10. Վարկի տրամադրում՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո մինչև 2 աշխատանքային օրվա ընթացքում: 11. Վարկի մարման նպատակով մուտքագրված ցանկացած գումար որպես կանոն Կազմակերպության կողմից ուղղվում է մուտքագրման պահին առկա՝ Հաճախորդի կողմից Կազմակերպությանը Վարկային պայմանագրի ուժով վճարման ենթակա գումարների, այդ թվում՝ տույժերի, սպասարկման վճարների, տոկոսների, Վարկի գումարի մարմանը: Կազմակերպությունն իրավունք ունի Հաճախորդի հետ կնքվող պայմանագրում վճարման ենթակա գումարների այլ հերթականություն սահմանել: 12.Հաճախորդի կողմից վարկի վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկի տոկոսագումարները, առկայության դեպքում նաև սպասարկման վճարները, եթե վերջինս հաշվեգրվում է օրական կտրվածքով, իսկ 3-րդ անձանց կատարված վճարները ենթակա չեն նվազեցման: 13.Ոչ ֆինանսական ծառայությունների սակագները, այդ թվում քաղվածքների, պայմանագրերի կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները հրապարակված են Կազմակերպության պաշտոնական կայքում` www.fastbank.am, ինչպես նաև տեղադրված են Կազմակերպության գործունեության վայրերում։ 14. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ։ 15.ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ։ 16. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ (www.fastbank.am)։ 17.ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ։ 18. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է։ 19. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ |
Վարկային հաշվիչ
Ամսական վճարի չափ
0.00 AMD
էջը թարմացվել է 01/03/2023, 14։00